Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Վրացիները մեղադրում են Դեպարդյեին

Վրացիները մեղադրում են Դեպարդյեին
03.07.2013 | 12:46

Ժերար Դեպարդյեն խախտել է «օկուպացված տարածքների մասին օրենքը»՝ այցելելով Աբխազիա առանց վրացական իշխանությունների գիտության: Այս մասին հայտարարել է Վրաստանի պետնախախարի վերաինտեգրման հարցերով տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին:
«Դեպարդյեն հայտնի դերասան է, ով վերջերս ստացել է ռուսական քաղաքացիություն: Մենք կարծում ենք, որ նա չգիտի՝ ինչ է տեղի ունենում Աբխազիայում: Նա խախտել է օրենքը «օկուպացված տարածքների մասին», որը ենթակա է պատժի»,-ասել է Ցիխելաշվիլին, առանց մանրամասնելու, թե Վրաստանն ինչ պատիժ է նախատեսում Դեպարդյեի համար:
Հավելենք, որ հուլիսի 2-ին Ժերար Դեպարդյեն այցելել է Աբխազիա, հանդիպել նախագահ Ալեքսանդր Անկվաբի հետ: Դերասանը նկատել է, որ Աբխազիայի քսան տարիները երիտասարդության և ստեղծագործելու տարիներ են: Նա ասել է, թե «նման գեղեցկություն շատերն են ցանկանում, և այն պետք է պաշտպանել»: Դեպարդյեն նշել է, թե Աբխազիայի անկախությունը ճանաչել է Ռուսաստանը, սակայն չի ճանաչել արևմտյան երկրների մեծամասնությունը, այդ թվում՝ Ֆրանսիան:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ